ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, սեպտեմբերի 23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում՝ կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ավտոպատահարի հետեւանքով մահացել է 29-ամյա Արփինե Հախվերդյանը, իսկ մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ մարմնական վնասվածքներով Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ՝ 50-ամյա Մանվել Ավետիսյանը եւ ուղեւորներ՝ 30-ամյա Գագիկ, 4-ամյա Գոհար Ավետիսյաններն ու 52-ամյա Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիսի հիվանդանոց՝ 4-ամյա Մանվել Ավետիսյանը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: