Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ՝ ԿՐԿԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

Սեպտեմբեր 27,2011 00:00

Այսօրվանից Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները կրկին կսկսեն երթեւեկել հասարակական տրասպորտով: Սա որոշվել է երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Նա նշել է, որ իրենք պետք է ուսումնասիրեն քաղաքային տրանսպորտի տեխնիկական ու քանակական վիճակը, սպասարկման որակը: Այս ամենը կկազմակերպվի ճանապարհային ոստիկանության աջակցությամբ: Տ. Մարգարյանը հավելել է, որ առանձին մոնիտորինգներ պետք է անցկացվեն նաեւ քաղաքացիների շրջանում՝ լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիտորինգների արդյունքները կամփոփվեն մինչեւ աշխատանքային շաբաթվա ավարտը: Փոխքաղաքապետը հանձնարարել է նաեւ հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով, առողջապահության նախարարության հետ համատեղ, նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել