Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 27,2011 00:00

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել ընտանիքի՝ թվով 3 անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին: 2011թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:10-ին, Դիլիջանի շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել ընտանիքի 3 անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության՝ Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջանի բնակչուհի, 2 երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը՝ Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին՝ Է. Մարտիրոսյանը: Վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են՝  նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով:
Մ. եւ Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի՝ գետնին նետված եւ ջարդված նկարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել