Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԴԱՅՈՒՄ՝ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ԵՆ

Սեպտեմբեր 27,2011 00:00

Երեկ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Մյասնիկյան պողոտայում անցյալ ուրբաթ վնասազերծված ավազակային խմբի մասին լրացուցիչ տեղեկատվությամբ: Մասնավորապես, Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկվել նախկինում 2 անգամ դատված Դավիթ Գալստյանը, 3 անգամ դատված Սամվել Դավթյանը, 2 անգամ դատված Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը:
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Ըստ ոստիկանության, սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում 6 անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց եւ առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով: Նույն վայրից բերման է ենթարկվել նաեւ նախկինում 4 անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը:
Միայն Աշոտ Մարտիրոսյանի՝ Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի՝ նրան պատկանող բնակարանից՝ «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ՝ փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ: Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Իսկ Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել