Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇՈՒՇՈՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ»

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող գործընթացները ազդեցություն են ունենում Հայաստանի վրա գրեթե բոլոր բնագավառներում՝ ռազմական եւ անվտանգության, տնտեսական եւ քաղաքական: Այս մասին գրում է Տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով commonspace.eu կայքում տպագրած հոդվածում զուգահեռներ է տանում
ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների՝ գալիք նախագահական ընտրություններին այդ երկրի վարչապետ Պուտինի առաջադրման եւ ՀՀ ներկայիս իրականության միջեւ: Ըստ Կիրակոսյանի, Ռուսաստանի  «այս մշուշոտ ազդեցությունը» Հայաստանի վրա բխում է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախագահ դառնալու հայտ ներկայացնելուց: «Պուտինի վերադարձը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա, քանի որ այն կարող է ոգեւորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերադառնալ նույն ճանապարհով: Ի հակադրություն լավ ծրագրավորված ռուսական քաղաքական մոդելի, ինչպես դա եղավ Ելցին-Պուտին եւ Պուտին-Մեդվեդեւ ձեւաչափում, նախկին նախագահ Քոչարյանի գործունեությունն ավելի աղետալի է հայկական իրականությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել