Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.14-ին, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի սպառնում է նետվել Երեւանի Դավիթաշենի կամրջից: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տեղի ուժերով կանխվել է Երեւան քաղաքի 16-րդ թաղ. թիվ 25 շենքի բնակիչ, 31-ամյա Արթուր Զարգարյանի ինքնասպանության փորձը: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից Ա. Զարգարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար: