Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շտապ օգնության բժիշկներ կանչվեցին ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Արթուր Հովհաննիսյանի համար: Նա կարել էր բերանը եւ հայտարարել անժամկետ հացադուլ՝ կապված նախորդ դատական նիստում մեղադրողի արած միջնորդության հետ: 9 գրամ թմրանյութ պահելու եւ իրացնելու համար դատախազը միջնորդել էր նրան 8,5 տարվա ազատազրկում:
Երեկ դատարանում Արթուրը վատացավ, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց: