Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ կորուստ՝ մինչեւ առաջնության մեկնարկելը

Սեպտեմբեր 24,2011 00:00

«Առավոտն» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Բաքվում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու ութ մասնակցով: Սակայն աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հայտավորված բոլոր մասնակիցների վերջնական ցուցակում բացակայում էր մեր +91 կգ քաշային Արմեն Սիմոնյանի անունը: Հարեւան երկրի հետ կապի բացակայության պատճառով սկզբում մեր ֆեդերացիայում էլ դժվարացան կոնկրետ պարզաբանում տալ: Սակայն հետո տեղեկացրին, որ կապվել են մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի հետ եւ տեղեկացել, որ Արմեն Սիմոնյանն այնտեղ մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ այդ պատճառով չի կարող հանդես գալ աշխարհի առաջնությունում: Այդուհանդերձ, մարզիկը հասկանալի պատճառներով մնում է մրցավայրում ու Երեւան կվերադառնա ընդհանուր պատվիրակության հետ:                                                     

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել