Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում/Արտաշատի նստավայր/, դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ ավարտվեց Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արա Վարդանյանին ծեծի ենթարկելու, նրան ծանր գանգուղեղային վնասվածք հասցնելու եւ մահվան հասցնելու համար:
25-ամյա Արա Վարդանյանը 3 օր մնալով կոմայի մեջ, գիտակցության չգալով՝ մահացել է:
Երեկ դատարանում «Մստո» մականունով հայտնի ամբաստանյալ Արման Հակոբյանը «Առավոտի» ձայնագրիչը շպրտելով մի կողմ՝ թույլ չէր տալիս, որ ձայնագրվի դատական նիստը: Նրան «օգնում» էր փաստաբանը:
Կրքերը ավելի շիկացան:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտ»-ում: