Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը միանգամից ստանձնեց առաջատարի դերը

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Այս օրերին աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ՝ աշխարհի 2011 թվականի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը, աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա) Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում մասնակցում են շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին:
Գրոսմայստերները նախատեսված 10 տուրերից հինգը մինչեւ հոկտեմբերի 1-ն անցկացնելու են Բրազիլիայում, որից հետո կտեղափոխվեն Բիլբաո (Իսպանիա)  եւ հոկտեմբերի 5-ից պայքարը կվերսկսեն երկրորդ շրջանում: Կանոնակարգի համաձայն, հաղթանակը գնահատվում է 3, ոչ-ոքին՝ 1 եւ պարտությունը՝ 0 միավոր:
Մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը պարտության մատնեց իսպանացի մրցակցին եւ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Անանդ-Կարլսեն եւ Նակամուրա-Իվանչուկ պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Երեկ երկրորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում էր Կարլսենի, Իվանչուկը՝ Վալյեխոյի, Նակամուրան՝ Անանդի հետ:

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել