Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են հաղթանակներով

Սեպտեմբեր 24,2011 00:00

Սլովենիայի Ռո•աշկա Սլատինա քաղաքում մեկնարկել են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 27-րդ եւ կանանց 16-րդ ակումբային առաջնությունները: Երկու մրցաշարերում էլ Հայաստանը ներկայացնում է Երեւանի «Միկա» շախմատային ակումբը: Տղամարդկանց թիմը համալրված է բացառապես մարզաձեւի հայկական դպրոցի ներկայացուցիչներով՝ •րոսմայստերներ Գաբրիել Սար•սյան,  Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյան, Տի•րան Լ. Պետրոսյան,  Ավետիք Գրի•որյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան: Իսկ ահա աղջիկների թիմում Էլինա Դանիելյանին եւ Լիլիթ Մկրտչյանին ընկերակցում են Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) եւ Ժու Չենը (Քաթար):
Երկու մրցաշարերում էլ արդեն երկու տուր կայացել է ու մեր երկու թիմերն էլ առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: Աղջիկների քառյակը թիմային հարյուր տոկոսանոց արդյունքով եւ 7,5 անհատական միավորով •լխավորում է 11 ակումբների մրցաշարային աղյուսակը: Ինչ վերաբերում է տղաներին, նրանք 62 ակումբների մրցապայքարում մեկն են այն 16 թիմերից, որոնք նույնպես միայն հաղթանակներ են տոնել: «Միկայի» տղաները երրորդ տուրից առաջ թիմային 4,0 (անհատական 10,0) միավորով ընթանում էին 11-րդ հորիզոնականում:
Երեկ երրորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել