Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԱՐԴԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 24,2011 00:00

Սեպտեմբերի 26-ին Բաքվում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Վարկանիշ տրվում է յուրաքանչյուր քաշային կարգում 1-6-րդ տեղերը զբաղեցնող բռնցքամարտիկներին:
Հայաստանի 14 հոգիանոց (8-ը՝ բռնցքամարտիկ) պատվիրակությունը, որ նախորդ օրն ըստ պայմանավորվածության մեկնել էր Թբիլիսի, երեկ գիշեր այնտեղից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների ուղեկցությամբ օդանավով արդեն ժամանել է մրցավայր:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է Հովհաննես Դանիելյանին՝ 49 կգ քաշային կարգ, Հովհաննես Բաչկովին՝ 56, Վլադիմիր Սարուխանյանին՝ 60, Հրաչիկ Ջավախյանին՝ 64, Սամվել Մաթեւոսյանին՝ 69, Անդրանիկ Հակոբյանին՝ 75, Արթուր Խաչատրյանին՝ 81 եւ Արմեն Սիմոնյանին՝ +91: Մեր պատվիրակությունը հատուկ հսկողության պայմաններում լինելու է մեկուսացված՝ բնակվելով քաղաքի տարածքում առանձնացված բազայում: Հնարավոր է, որ մեզ հետ միասին լինի նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականը, քանի որ նրա կազմում ընդգրկված է երկու հայ բռնցքամարտիկ՝ 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը: Համենայնդեպս, այդպես նշում են թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի լրատվամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930