Թեթեւագույն (50,802կգ) քաշային կարգում WBO/ WBA/WIBF վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, նույն ինքը՝ «Մարդասպան թագուհին», որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերայում ոչ մի պարտություն չի կրել, հերթական մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 21-ին: Այդ օրը նա Ֆրանկֆուրտի «Brandenburg-Halle» դահլիճում հանդիպելու է թաիլանդցի Տերապորն Պանիմիտի հետ: Այս մասին տեղեկացնում է Կենտիկյանի պաշտոնական կայքը: