Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒՍԱՓԵԼ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 24,2011 00:00

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում շարունակվում են 2012 թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների ուղեցույցների մշակման, բովանդակային դասիչների կազմման, ինչպես նաեւ լրամշակման քննարկումներն ու կազմման աշխատանքները: Երեկ քննարկման մասնակիցները պատմաբաններն են, ովքեր պիտի ամբողջացնեն իրենց քննարկման արդյունքները եւ սկսեն ուղեցույցի բովանդակային դասիչի եւ կառուցվածքի ձեւակերպումը, այս մասին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը. «Զուգահեռաբար շարունակվում են նաեւ հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա առարկաների շտեմարանների կազմման աշխատանքները»:
ԳԹԿ-ի առարկայական ուղեցույցներն էլ կհրատարակվեն մինչեւ նոյեմբերի վերջը, որից հետո կտրամադրվեն 12-րդ դասարանցիներին: Հիշեցնենք, որ կրթական բարեփոխումների շրջանակներում այս տարվանից ներդրվում են թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարանները (այս տարի՝ հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա առարկաներից), որի արդյունքում դիմորդը նախապես տեղեկացված է լինելու քննության ժամանակ իր առջեւ դրվող թեստի առաջադրանքներին: Բացի այդ, մի շարք մասնագետների համատեղ աշխատանքով կազմվող շտեմարաններն էլ հնարավորություն են ընձեռելու խուսափել թեստերում առկա վիճահարույց պատասխաններ պարունակող առաջադրանքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել