Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆՆԻՆ ԵԿԱՎ

Սեպտեմբեր 24,2011 00:00

«VT entertainment» կազմակերպության եւ «Invitro production»-ի հրավերով Հայաստանում է աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Յաննին: Երեկ Երեւանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Յաննիի եւ նրա նվագախմբի համերգը: Իսկ համերգից առաջ Յաննին հանդիպեց լրագրողների հետ: Նա բոլորին դիմավորեց հայերեն ողջույնով, որը, ինչպես երաժիշտը նշեց, սովորել է իր խմբի անդամ, հայ ջութակահար Սամվել Երվինյանից:  Յաննիի խոսքով՝ Հայաստանն իրենց հոգեհարազատ է դարձել մեկ գիշերվա ընթացքում. «Սա իմ առաջին այցելությունն է, ինձ լավ եմ զգում: Հայաստանի հետ իմ եղբայրը՝ Սամվելն է կապում»: Ազգությամբ հույն երաժիշտը նշեց նաեւ, որ ցավում է՝ Հայաստան ուշ այցելելու համար. «Այստեղ ամեն ինչ տրամադրում է ստեղծագործելու՝ մարդկանց ժպիտները, հյուրասիրությունը, երաժշտության հանդեպ սերը, նույնիսկ օդը»: Ինչպես տեղեկացրեց «VT entertainment» կազմակերպության տնօրեն Վահրամ Թանկազյանը, պահանջների ցուցակում առանձին կետով Յաննին պահանջել է սեւ թղթով փակել իր հյուրանոցային սենյակի պատուհանները: Այս մասին Յաննին ասաց. «Միայն փակ աչքերով ստեղծագործողը կարող է լավ երաժշտություն գրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել