«Առավոտի» տեղեկություններով, թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը մանկխորհդի նիստում ուսուցչուհիներից մեկին՝ Անահիտ Հովհաննիսյանին ասել է՝ «Գլուխդ պատին ես տալիս», վստահ, որ պաշտպանված կլինի քաղաքապետարանում աշխատող իր քարտուղարուհի քրոջ կողմից: «Առավոտի» հետ զրույցում տիկին Սարգսյանը հաստատեց, որ իսկապես նման արտահայտություն արել է, այն էլ ոչ թե միայն Հովհաննիսյանին, այլեւ բոլոր ուսուցիչներին ուղղված: «Չե՞ք կարծում, որ այդ արտահայտությունը կարող է լինել չակերտների մեջ, խոսակցական հայերենով եւ, այսպես ասած, տնավարի հնչած»,- ասաց նա ու վերստին շեշտեց, որ այդպես «տեղն է դրել» բոլոր նրանց, ովքեր համարձակվում են առանց իր գիտության ծնողական ժողով հրավիրել: