Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱՎԱՅՐԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ

Սեպտեմբեր 24,2011 00:00

Երեկ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամների խնդիրներով, բացօթյա ֆոտոցուցահանդես էր կազմակերպել, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց միջավայրի մատչելիությանը: Panorama.am-ի փոխանցմամբ, ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ բարձրաձայնել տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի մասին, որն առայժմ մեր երկրում ոտնահարվում է: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում: Հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքերով. «Կան օրենքներ, շինարարական նորմեր, որոնց կիրառումը թեեւ իրականում պարտադիր է, բայց մեզ մոտ չի իրագործվում»: Ըստ նրա, շատ կրթօջախներ, մշակութային հաստատություններ, բանկեր դեռեւս անհասանելի են տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար, մինչդեռ սայլակավոր հաշմանդամի կյանքի որակը մեծապես կախված է միջավայրի մատչելիությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել