Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մշակույթի տանը սեպտեմբերի 22-ին ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը Հայաստանի Հանրապետության անկախության գործում ունեցած ներդրման համար ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանին, մարզպետարանի ֆինանսատնտեսական, սոցապ եւ առողջապահության վարչությունների պետեր Ռոբերտ Ներսիսյանին եւ Կարինե Դովլաթբեկյանին: Անանիա Շիրակացու անվան մեդալ է հանձնվել Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանին: Պարգեւներ են ստացել նաեւ բժիշկներ, ուսուցիչներ: Տավուշցիները նկատում են, որ Հայաստանի անկախության գործում ավանդ ունեցած տավուշցի ազատամարտիկներից, երկրապահներից ոչ մեկը պարգեւի չարժանացավ: