Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության մեկնարկային երկու խաղերում 11 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը. վեցը՝ պորտուգալացիներից, 5-ը՝ դանիացիներից: Դժգոհել ու զայրանալ, իհարկե, կարելի է, բայց անգամ սրանով կարելի է բավարարվել՝ հիշելով, որ Հայաստանում կանանց ֆուտբոլ առհասարակ գոյություն չունի. չունենք թիմեր, կանոնավոր մրցաշարեր (եթե ոչ առաջնություն), համապատասխան մարզչական դպրոց ու, ամենակարեւորը, ՀՖՖ-ում ցանկություն չկա՝ կանանց ֆուտբոլը հանելու այն ճահճից, որում այսօր գտնվում է: Էլ ի՛նչ առաջընթացի կամ հաջողությունների մասին կարելի է խոսել այդքանից հետո… 0:6-ն ու 0:5-ն ընդամենը իրականության օբյեկտիվ արտացոլանքն են: