Հայաստանի անկախության 20-ամյակը Հայաստանի լեռնագնացության եւ ժայռամագլցման ֆեդերացիան, նախագահ Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորությամբ, նշեց համայն հայության խորհրդանիշ Արարատ լեռան գագաթ կատարած վերելքով: Քսան հոգանոց խումբը, որից տասը ֆեդերացիայի անդամներն էին, մյուս տասը՝ սիրող լեռնագնացներ, սեպտեմբերի 21-ին հայոց եռագույն դրոշը ծածանեցին բիբլիական լեռան գագաթին: