«Առավոտի» տեղեկություններով՝ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: ՔԿՀ մամուլի պատասխանատուն հաստատեց հացադուլի մասին տեղեկությունը: 1-ին կարգի հաշմանդամ, «հեպատիտ-C» հիվանդությամբ տառապող, թոքի վիրահատություն տարած Արթուրը դիմել է հացադուլի՝ կապված օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողի միջնորդության հետ. նրան դատապարտել 8, 5 տարվա ազատազրկման: Դատարանը դատական ակտը դեռ չի կայացրել: