«Առավոտի» տեղեկություններով՝ կորել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը (այս գործը հայտնի է նաեւ «Վանոյի գործ» անվամբ): Այդ կապակցությամբ դիմել էինք ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի նա թույլատրի հանդիպելու ցմահ ազատազրկվածի հետ: Սակայն ՔԿՀ-ն մինչ օրս հստակ չի պատասխանել. ի վերջո՝ թույլատրո՞ւմ է մեկուսարան մտնել, թե՞ ոչ: