Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գոտին՝ շենքերի տեղում

Սեպտեմբեր 23,2011 00:00

Երեկ կառավարության նիստի ժամանակ որոշվեց «Արմենիա» միջազգային օդանավակայանին անհատույց տրամադրված 0,47 հեկտարի փոխարեն հատկացնել 0,77 հա հող, որը նախատեսված է բազմահարկ հանրակացարանային շենք կառուցելու եւ որպես փոխհատուցում տրամադրելու համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է տարածքից 2 բնակելի շենք դուրս բերել: Կոնցեսիոները բնակարանները կկառուցի իրեն տրամադրված նոր տարածքում, իսկ բնակելիների տեղում կկառուցվի ազատ տնտեսական գոտի:
Նիստում նաեւ գյուղնախարարին պարտավորեցրել են Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն բաշխել 7 եւ ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը՝ այն տրամադրելով մարզերին՝ համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել