Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԷԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Սեպտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ-ի 150 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել, «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մինչ այդ ԱԷԿ-ի աշխատակիցները պահանջել են աշխատավարձի բարձրացում եւ հարկադրված ծայրահեղ միջոցների են դիմել: Նա նշել է, որ դիմում ներկայացրածների թվում են նրանք, որոնց աշխատավարձը բարձր է հանրապետությունում միջին աշխատավարձից եւ տատանվում է ամսական 145 հազար դրամից մինչեւ 443 հազար դրամի սահմաններում: Հիմնականում նրանք այն աշխատակիցներն են, ովքեր ստանում են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ, ասել է նա: Կազատվեն նրանք աշխատանքից, թե կբարձրացվի նրանց աշխատավարձը՝ մամուլի քարտուղարը չգիտի, քանի որ այդ հարցն առայժմ չի քննարկվել նախարարի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել