Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԵՐԸ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Տխրահռչակ «տարածքների 20 տոկոս» եւ «միլիոն փախստականներ» կցագրումները ոչ այլ ինչ են, եթե ոչ Բաքվի քարոզչամեքենայի ճղճղանության «դասական» օրինակ: «ԱրմԻնֆո»-ին կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «Ցանկանում են զերծ մնալ կտրուկ խոսքերից, սակայն արդեն ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով՝ կոպիտ, ընդ որում, առօրյա ստախոսություն: Չէ՞ որ նույնիսկ բուն Լեռնային Ղարաբաղի հողերի մակերեսային հաշվարկի դեպքում, որոնք, ըստ երեւույթին, «օկուպացրել են» սեփական բնակիչները, իրական թիվը չի հասնում ԱդԽՍՀ տարածքի 14 տոկոսին: Իսկ եթե կլորացնենք թվաբանությունից թույլ անձանց համար, ապա 10 կամ 15 տոկոսը շատ ավելի մոտ է իրականությանը, քան 20 տոկոսը: Սակայն Բաքուն կենտրոնացել է 20-ի վրա: Միայն վերջին ժամանակներս են սկսել ավելի հաճախ ասել «շուրջ 20 տոկոս»: Շատ քչերն են հանդգնում նշել 16 տոկոս, իսկ «ամենաբարեխիղճները»՝ 14 տոկոս, սակայն անհեթեթորեն այնտեղ ներառելով ԼՂ: Նույնիսկ թվում է, թե ամենաբարձրաստիճան եւ պատասխանատու անձինք չեն խորշում թվի առավելագույն «կլորացումից»,- նշել է նա: Ընդ որում, Կազիմիրովը զարմանք է հայտնել այն առնչությամբ, թե ինչու է այդ դեպքում Բաքուն երկու տասնամյակ լռում այն մասին, թե ինչպես կորցրեցին վերահսկողությունն ադրբեջանական 7 շրջանների նկատմամբ, ինչպես, ձգձգելով ռազմական գործողությունները, ԱՀ ղեկավարությունը նպաստեց դրան: «Ո՞ւր է այն կոպիտ սխալների վերլուծությունը: Մի՞թե այդ պետությունում չկան մտավորականներ, որ ի վիճակի են պարզել պատերազմի եւ դրա հետեւանքների պատճառահետեւանքային կապերը: Անտարակույս՝ այդպիսիք կան, սակայն նրանց ամեն բան չի թույլատրվում»,- հայտարարել է դիվանագետը:
Անդրադառնալով «հայկական զորքերի անվերապահ դուրսբերման» վերաբերյալ Ալիեւի անդադար հնչող հայտարարություններին՝ Կազիմիրովը նշել է, որ նման արտահայտություն եղել է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերից միայն մեկում (թ. 853): Իսկ Բաքվի քարոզչամեքենան կանոնավոր կերպով ներկայացնում է այնպես, թե իբր բոլոր չորս բանաձեւերը պահանջում են դրանց «անվերապահ» դուրսբերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել