Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ ԽՆԴԻՐ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"

Ինչպե՞ս եք վերաբերվում բանակում ստեղծված խնդիրների հետ կապված նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջին: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին՝ ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար  Արամ Սարգսյանը ասաց. «Իհարկե, նախարարն էլ է մեղավոր, բայց խնդիրը մեկ մարդունը չէ եւ մեկ մարդով չէ: Միայն նախարարի հրաժարականով բանակի խնդիրը անհնար է լուծել: Դա լուրջ խնդիր է՝ հասարակության բոլոր շերտերի հետ կապված, երկրի ընդհանուր, նաեւ քաղաքական իրավիճակի հետ կապված: Դա նաեւ սոցիալական խնդիրների հետ է կապված, դպրոցի, ընտանիքի, ընդհանուր դաստիարակության: Բանակի խնդիրը լուրջ հասարակական խնդիր է, որը ազգովի ենք լուծելու, եւ այստեղ, այս իրավիճակի համար մեզանից յուրաքանչյուրն իր մեղքն ունի»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել