Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Սեպտեմբեր 21,2011 00:00

Վալերի Գերգիեւի ղեկավարած աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը այս օրերին Հայաստանում հանդես է եկել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է:  Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենաերկարակյաց նվագախմբերից է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դարձել է փառատոնի գլխավոր գործընկերը՝ ստանձնելով երիտասարդ սերնդի գեղագիտական կրթությունն ապահովելու, հայ հանդիսատեսին աշխարհահռչակ երաժիշտների կատարումները եւ համաշխարհային գլուխգործոցները ներկայացնելու պատրաստակամությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել