Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ»

Սեպտեմբեր 21,2011 00:00

ՀԱԿ Շիրակի մարզի համակարգող, գնդապետ Աշոտ Զաքարյանը երեկ, «Առավոտի» հարցին ի պատասխան, գնահատելով անկախության 20 տարիները, կարծիք հայտնեց, որ բացարձակ այս արժեքը հասարակության մի շերտի կողմից դարձել է մերժելի երեւույթ. «Սա մեծագույն ցավ է, եւ դրա հիմնական պատճառը իրականությունն է, որում այսօր հայտնվել է Հայաստան պետությունն ու հայ հասարակությունը, մի իրականություն, որտեղ բացարձակապես արժեքներ գոյություն չունեն, ամենամեծ արժեքը, ըստ էության, փողն է, նյութական միջոցներն են, աթոռը, պաշտոնը, ամեն ինչ նյութականացված է, անգամ անկախությունն են նյութականացրել: Ձեռք ենք բերել անկախություն, բայց, ցավոք, մեր հասարակության մի զգալի մասը արդեն լքել է Հայաստանը, մի զգալի մասն էլ էսօր պատրաստ է ցանկացած պահի ամենափոքր հնարավորության դեպքում լքել երկիրը, սա դժբախտություն է, մեծագույն աղետ, էս երեւույթները անկախության վրա ստվեր են գցում»,- ասում է գնդապետը` մտահոգվելով, որ արտագաղթի այսպիսի պայմաններում վաղը  լրջագույն խնդիր ենք ունենալու սահմանները պաշտպանելու հարցում: «Իհարկե, կգտնվեն ընդդիմախոսներ, որոնք կասեն, որ սահմանները միայն մարդկային ռեսուրսով չեն պահում, էսօր 21-րդ դարն է, տեխնիկայի դարաշրջան, իհարկե՝ համամիտ եմ, բայց այնտեղ, որտեղ զինվոր չկա կանգնած, խոսել էդ տարածքի, էդ սահմանի հուսալիության մասին, կներեք՝ ես անհեթեթություն եմ համարում, անկախությունից 20 տարի հետո դեռեւս չունենք էն երկիրը, ինչի մասին մենք երազում էինք 88-ին, չունենք էն երկիրը, ինչի ճանապարհին մեր լավագույն ընկերներն իրենց կյանքը նվիրաբերեցին»,- ասում է ղարաբաղյան պատերազմի մասնակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930