Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ դրա պակասի պատճառով»

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"

Երեկ Անկախության 20-ամյակի առիթով մայրաքաղաքի զորամասերից մեկում կազմակերպված հանդիպման ժամանակ Գարեգին Նժդեհի այս պատգամով սկսեց խոսքը «Հայոց արծիվներ» ՀՀԿ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը՝ ավելացնելով, որ «Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է, սերն ու պաշտամունքը՝ ուղղված քո նախնիներին, նահատակված եւ կենդանի հերոսներին, ազգային պետականությանը, ընտանիքին, մայրենի լեզվի սերն ու պաշտամունքը, հավատն առ Աստված, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը»:
Կազմակերպությունը հիմնադրման օրից իրականացրել է 260-ից ավելի հայրենասիրական, մարզական եւ բնապահպանական միջոցառումներ, իսկ 2011 թվականին, Անկախության 20-ամյակին նվիրված, հանրապետության ՊՆ զորամասերում ընդհանուր առմամբ կազմակերպելու է քսան ռազմահայրենասիրական միջոցառում. երեկվանը 16-րդն էր: Դրանք անցկացնելու գործում կազմակերպության գլխավոր աջակիցներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, աջակիցները՝ նախարարներ Արմեն Մովսիսյանը, Մանուկ Վարդանյանը, ԶՊՄԿ-ի եւ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեններ Մաքսիմ Հակոբյանն ու Վարդան Հարությունյանը:
Դիմելով սպաներին, ենթասպաներին եւ շաքայիններին՝ Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ Հայաստանը դարեր ի վեր չի ունեցել անկախ պետականություն եւ ազգային բանակ, իսկ այսօր այդ երազանքը իրականություն է դարձել. «Մենք այսօր ունենք անկախ Հայաստանի Հանրապետություն եւ տարածաշրջանում ամենամարտունակ ազգային բանակ, որոնք կայացան արցախյան հերոսամարտի ընթացքում: Վաղը ողջ հայությունը նշում է Անկախության 20-ամյակը, որը բոլորիս համար դարձել է բացարձակ արժեք… Միշտ եղեք հոգեպես հզոր, միշտ իմացեք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը»:
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալներով, արժեքավոր իրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց սպաներին, ենթասպաներին եւ շարքային զինվորներին: Վերջում կայացավ զինվորական տոնական շքերթ եւ հայրենասիրական համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել