Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 21,2011 00:00

Սյունեցիք, ինչպես ողջ հանրապետությունը, սեպտեմբերի 21-ին կնշեն մեր հանրապետության 20-ամյակը: Երկրի կայացման ու սահմանների պահպանման գործում անուրանալի ու մեծ է Սյունիքի դերը: Մինչ այսօր էլ տարատեսակ միջոցառումներ են անցկացվել, հիմնականները այսօր են՝ մարզկենտրոն Կապանում: Առավոտյան՝ փողային նվագախումբը ելույթ կունենա Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, հետո հետախուզական վաշտը կցուցադրի իր ունակությունները: Այնուհետեւ այց՝ Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: Սրան կհաջորդեն մարզական փառատոնը՝ մարզադաշտում, մանկական համերգը՝ Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում, քաղաքապետարանում կընդունեն սեպտեմբերի 21-ին ծնվածներին: Երեկոյան հանդիսավոր նիստ, որի ժամանակ կառավարական պարգեւներ կհանձնվեն անկախության կերտմանը իրենց նպաստն ունեցած տարբեր բնագավառի մասնագետների: Տոնական օրը կեզրափակվի համերգային ծրագրով ու հրավառությամբ: Կապանում կլինի նաեւ փոքրիկ շքերթ՝ առանց զինտեխնիկայի, ինչպես լինում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել