Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱ՞Ն ՏՈՆ, ԹԵ՞ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"

Այսօր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձն է՝ մեր նորանկախ պատմության, թերեւս, ամենալուսավոր տոներից գլխավորը: Թվում էր, թե հայ ժողովուրդն ու մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիները, որոնց կրած բազմաթիվ զրկանքների գնով դրվեցին մեր պետականության հիմքերը, գոնե այս մի տոնը պիտի հպարտությամբ եւ արժանապատվորեն տոնեին, առանց քաղաքական տարակարծությունների: Բայց՝ ոչ: Մեր հասարակության մի հատվածի համար ընդունելի չէ ՀՀ անկախության այսօրվա զորահանդեսը, որովհետեւ դրան մասնակցելու եւ Հանրապետության հրապարակով քայլերթով անցնելու են նաեւ ՀՀ-ում դեռ 49 տարով տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները, որոնք հրապարակ են մտնելու Ռուսաստանի դրոշը պարզած: Մեր հասարակության այդ մի հատվածն այս փաստն այլ կերպ, քան մեր անկախությունը նվաստացնող, Հայաստանի Հանրապետության՝ ՌԴ-ի «ֆորպոստն» ու «գուբերնիան» լինելու վկայություն՝ անվանել հրաժարվում է: Ավելին, ՀՀ քաղաքացիների մի խումբ հանդես է եկել «Քայլերթ Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ» նախաձեռնությամբ եւ այսօր դեպի Հանրապետության հրապարակ բողոքի քայլարշավ կանի:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել