Ռուս իրավապահները ձերբակալել են 3 անձի, ովքեր կասկածվում են 40-ամյա վարորդ, ազգությամբ հայ Սերգեյ Ավանեսյանի սպանության մեջ: Ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանք ասել են, որ հանցագործությունը կատարել են գումար ձեռք բերելու նպատակով:
Սերգեյ Ավանեսյանի դին հայտնաբերվել էր Մոսկվայի բակերից մեկում, աղբամանի մեջ՝ այրված վիճակում: