Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան վրա, մոլորվել է 5 հոգանոց արշավախումբը: Փրկարարները Արագած լեռան՝ մոտ 3500-3700մ բարձրության վրա հայտնաբերել են Գյումրիի բնակիչներ՝ 66-ամյա Հենրիկ Պավլեյանին, 17-ամյա Լեւոն Նազարյանին, Հրաչ Կարապետյանին, 15-ամյա Աշոտ Սուլթանյանին, 14-ամյա Ռաֆիկ Ավետիսյանին եւ Վազգեն Գրիգորյանին: Տուժածները անվնաս իջեցվել են սարից եւ հանձնվել հարազատներին:
Իսկ սեպտեմբերի 18-ին մեկ այլ տեղեկատվություն է ստացվում, որ Լեհաստանի 3 քաղաքացի (1 կին եւ 2 տղամարդ) բարձրացել են Արագած լեռը եւ չեն վերադարձել: Բարեբախտաբար՝ նրանք գտնվել են: