Երեկ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեւանա լճում՝ Գեղամա հանգստյան գոտուն հարակից տարածքում տղամարդու դիակ կա:
Փրկարարները, ոստիկանները լճից դուրս են բերել մոտ 50-60 տարեկան տղամարդու դիակ: Դիակի գոտկատեղից ներքեւ թելով կապված է եղել մոտ 10-12 կգ քար:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի Սեւանի քննչականի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանության Սեւանի բաժինը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ՝ ճշտելու դիակի ինքնությունը: