Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրեց Պատվո շքանշանով: Ռ. Յիրիկյանն այդ շքանշանին արժանացել է ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար: