Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի խորհուրդ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները վերացնելու, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բարելավելու եւ պարզեցնելու, տնտեսական ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերը կատարելագործելու նպատակով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին: Այն կղեկավարի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամները առաջարկություններ պետք է մշակեն տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմները կրճատելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, առաջարկվել է Երեւանի քաղաքապետին, Կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ համագործակցել Բարեփոխումների խորհրդի եւ նրա գործունեությունն ապահովող պետական կազմակերպության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել