Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԵԽԽՎ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովն ընդունել է հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագիծ: ՀԱԿ-ի տարածած երեկվա հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է, որ բանաձեւի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում, անգամ առաջացնում համոզմունք, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների եւ սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների եւ մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը եւ նրա կողմից մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը: «Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն եւ նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ եւ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության եւ անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել