Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"

ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի գործով նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 16-ին փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Այս գործով 18 օր տեւած նախաքննությունը ավարտվել էր օգոստոսի վերջին, սակայն ընդդիմադիր ակտիվիստ Արտակ Կարապետյանը,
ծանոթանալով գործի նյութերին, հայտարարել էր, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը, եւ պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալ: Այդ հայտարարությունից հետո նախաքննությունը վերսկսվել էր: ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ պաշտոնապես հայտարարել է.
«Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու կապակցությամբ: Ուստի՝ քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ
քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել