Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր արվեստ՝ դպրոցականներին

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"
Լ.  Ջավադյանը (աջից), Էդ. Թոփչյանը եւ Ա. Աբրահամյանը համերգից առաջ՝
դպրոցականների հետ:

Երեւանի քաղաքապետարանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախաձեռնությամբ դպրոցականների եւ դասական երաժշտության միջեւ կապերի ձեւավորման նպատակով կազմակերպվում է դասական երաժշտության համերգաշար: Ըստ էության, դա շարունակությունն է այն լավ ավանդույթի, որը հիմնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիան»՝ արդեն քանի տարի համերգներ կազմակերպելով հանրապետության ուսումնական հաստատություններում եւ համերգային դահլիճներում: Ուրախալի է, որ համերգաշարի բացումը կայացավ նախօրեին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) եւ դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լեւոն Ջավադյանի եւ Արտյոմ Աբրահամյանի մասնակցությամբ: Սա նշանակում է, որ նպատակ է դրված դպրոցականներին մատուցելու բարձր արվեստ, միաժամանակ նրանց ճանաչելի դարձնել ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել