Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Սեպտեմբեր 17,2011 00:00

ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ սեպտեմբերի 15-ին, Ժամը 09.00-ին, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:
Արա Հայրապետյանը 2008 թ. ապրիլի 22-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1 եւ 4 կետերով, 34-176 հոդվածի 2 մասով, 35-175 հոդվածի 2 մասով եւ 65 հոդվածով:
Ա. Հայրապետյանը թողել է գրություն, ըստ որի՝ խնդրել է կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել, եւ որ իր արարքը պատժի կրման հետ կապ չունեցող  անձնական դրդապատճառներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել