Լրահոս
Օրվա լրահոսը

«DATALEX»-ԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է

Սեպտեմբեր 17,2011 00:00

Դանիական կառավարության դրամաշնորհների հաշվին դատական բարեփոխումների անվան տակ ստեղծվեց «Datalex» տեղեկատվական կայքը: Այն նպատակ ուներ տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ կողմերին: Տեղեկատվական կայքի միջոցով կարող ես ճշտել դատական նիստերի ժամանակացույցը, տեղը, գործի համառոտ նախապատմությունը, նաեւ՝ թե ում վարույթում է գտնվում տվյալ գործը:
Գրեթե բոլոր դատարաններում տեղադրվեցին տեղեկատվական կրպակներ, նույնպիսի կրպակներ կան դատախազությունում, փաստաբանների պալատում, որից հրաժարվեց պալատը, քանի որ «կրպակը չէր աշխատում», իսկ նրանք, ովքեր ունեին համակարգիչներ, կարող էին նեղություն չտալ իրենց, այլ հավաքել ծածկագիրը եւ որոնել իրենց ցանկացած կամ իրենց վերաբերող գործերը:
«Դատալեքսում» կա մի էջ, որն այդպես էլ չգործեց: Դա «նմանատիպ դատական գործերի որոնում» էջն է կամ «Որոնում՝ ըստ կոնկրետ գործի տվյալների նմանության»: Այս էջը երբեք էլ չի գործի մեր հանրապետությունում, քանի որ նմանատիպ գործերի համեմատական վերլուծության եւ այդ գործերի ձեռքբերման արդյունքում կհայտնաբերենք ոչ թե նման, «տիպական» դատավճիռներ, այլ՝ իրարամերժ: Անգամ նույն դատավորի քննած նմանատիպ գործերով՝ տարբեր, հակասական վճիռներ:
Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում ենք պաշտոնական մեկնաբանություն այս էջի կապակցությամբ: Դատարանն այս անգամ գոնե հասանելի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել