Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐԸ ԿԴԻՄԻ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԻ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մեղադրողը մոտ 9 գրամ թմրանյութ իրացնելու մեղադրանքը համարեց ապացուցված եւ միջնորդեց 8,5 տարվա ազատազրկում եւ 100 000 դրամի տուգանք:
Արթուրը հայտարարեց, որ հացադուլ է հայտարարելու եւ դիմելու է ծայրահեղ քայլի: Կալանավորի ծայրահեղ քայլը՝ բերանը կարելն է:
Արթուրի պաշտպան Նարինե Ռշտունին մինչ մեղադրողի մեղադրական ճառը դատարանում հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ դատարան հրավիրել Մարատ Խաչիկյանին, որը գրավոր դիմել էր պաշտպանին, որ ինքը թմրանյութը ձեռք է բերել մեկ այլ անձից: Վկան ցանկություն էր հայտնել որոշ մանրամասներ հայտնել դատարանին: Սակայն թե մեղադրողը, թե նախագահողը մերժեցին, ասելով, որ Մարատ Խաչիկյանը դատարանում գրեթե նույնն է ասել: Ի դեպ, Արթուրի դեմ ցուցմունք տված երկու անձինք չեն առերեսվել նրա հետ, որքան էլ պաշտպանական կողմն այդ մասին պնդել է:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին դատարանին ներկայացրեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժարանում գտնվող իր պաշտպանյալի՝ Արթուր Հովհաննիսյանի բժշկական փաստաթղթերը:
Ըստ պաշտոնական բժշկական տեղեկանքների, 40-ամյա Արթուր Հովհաննիսյանը տառապում է հեպատիտ-C-ով, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորմամբ, թոքի կրկնակի վիրահատություն է տարել եւ վիճակն այդ առումով նույնպես ծանր է: Ըստ մարտի 3-ին տրված դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի, նա 1986-ից հաշվառված է եղել Ավանի հոգեբուժարանում. «Ժառանգականությունը հոգեկան հիվանդություններով բարդացած է»: 2-րդ կարգի հաշմանդամ է եւ 11 ամիս է, ինչ կալանավայրում է:
Ի դեպ, Արթուր Հովհաննիսյանին պաշտոնապես թույլատրվել է, որպեսզի նարկոլոգիական դիսպանսերի մետադոնային բուժման բաժանմունքում ստանա հոգեմետ ազալեպտին, լորազեպամ դեղեր: Եվ այդ պատճառով չի ընդունում, որ իրեն մեղադրում են թմրամիջոցի իրացման համար:
Հովհաննիսյանը նախորդ նիստից հետո փորձել էր կտրել երակները, հայտարարել հացադուլ:
Պաշտպանական ճառը նշանակվեց սեպտեմբերի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել