Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՈՒՄ

Սեպտեմբեր 17,2011 00:00

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության, սեպտեմբերի 15-ին, ժամը 16 -ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Արման Ս.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի   հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 17-ամյա Գագիկ Կ.-ն, ով նույն օրը, երեկոյան, ներկայացել է բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել