Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Երեկ, ժ. 20.40-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում «Օպել-Վեկտրա» մակնիշի 23 ՍՏ 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Ժորիկ Անդրեասյանը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որին մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Օպելի» վարորդը փախուստի չի դիմել: Դեպքին ականատեսները պատմում էին, որ վրաերթի ենթարկվածը իջել է «Հոնդա» մակնիշի 009 ՕՏ 01 համարանիշի ավտոմեքենայից եւ փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չթույլատրված վայրով: «Առավոտի» տեղեկություններով, «Հոնդա» ավտոմեքենան պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել