«ՕԵԿ-ը ռեֆորմիստական, լուսավոր փոփոխությունների համար պայքարող ուժ է, եւ մեր շարքերը օրեցօր շատանում են եւ ամրանում: Մենք լավ ենք հասկանում, որ ոչ միայն արդարության եւ օրենքի երկիր կերտելու համար մեզանից տեւական ժամանակ ու մեծ ջանքեր են պահանջվելու: Հայաստանը 20 տարեկան պետություն է, եւ տակավին երիտասարդ պետությանը բնորոշ բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ կան մեր երկրում: Իհարկե, սոցիալական խնդիրների կողքին կա նաեւ արդարության բացակայություն: Սակայն չի կարելի միանշանակորեն ասել, որ այն բոլոր բնագավառներում է, հասարակության բոլոր խավերի միջեւ: «Օրինաց երկիրը» իսկապես միշտ էլ կարեւորել է օրենսդրական գործունեությունը: Դրա ապացույցն են մեր հեղինակած 200-ից ավելի օրենքները եւ օրենքների նախագծերը, որոնց մեծ մասը մայր օրենքներ են՝ վերաբերող հասարակության ամենալայն շերտերին: Այսինքն՝ բազմաթիվ խնդիրների լուծման բանալին մենք տեսնում ենք լավ օրենքների ընդունման եւ դրանք կյանքում հետեւողականորեն կենսագործելու մեջ: Վստահ եմ, որ նման տեսակետ ունեն հասարակության բոլոր շերտերը, սակայն երբ շատ հաճախ մեր կյանքում մենք բախվում ենք անարդարությունների հետ, երբ հաճախ ինչ-որ մարդիկ ուղղակի ելնում են օրենքի շալակը, բնականաբար այդ ամենը հասարակական ընկալումներում ձեւավորում է անարդարության ու անհավասարության համատարած պատկեր: Սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում մեր երկիրը որոշակի առաջընթաց է գրանցել օրինականության հաստատման, անկախ պաշտոնից ու դիրքից՝ օրենքի առաջ հավասար լինելու եւ հետեւաբար նաեւ՝ օրենքների ոչ միայն ընդունման, այլեւ կիրառման գործընթացներում»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, թե այսօր մեր հասարակությանը կարծես ոչ թե օրենսդրական նախաձեռնություններն են հետաքրքրում, այլ օրենքների կատարումը եւ արդարության հաստատումը, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Հարցազրույցը կարդացեք
առաջիկա համարում: