Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 16,2011 00:00

Այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում Եվրոպական միության աջակցությամբ տեղի կունենա համաժողով՝ «Նոր զարգացող լրատվամիջոցների ոլորտում լավագույն փորձը» խորագրով։ Վերջինը ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող եւ Ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում առաջին համաժողովն է։ Համաժողովի բացման արարողությանը կմասնակցի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը։ Համաժողովի հիմնական բանախոսներն են Le Figaro, Radio France Internationale, France 24, Le Point, National Swiss Radio եւ Bulletin de l’Industrie PռtroliՌre լրատվամիջոցների անկախ թղթակից Ռեժի Ժանտեն եւ այլընտրանքային լրատվամիջոցների վերլուծաբան, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել