Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏՅՈՄԻՆ ՕԳՆԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 16,2011 00:00

«Առավոտի» «Գործարարից կյանք է խնդրում» (26.08.2011) հրապարակմամբ անդրադարձել էինք 21-ամյա Արտյոմ Առաքելյանի հաշմանդամության խնդրին: Նյութում նշված էր, որ Արտյոմը դեռ 13 տարեկան հասակում զրկվել է 2 ձեռքից եւ 2 անգամ կատարված պրոթեզավորումն անհաջող է ստացվել: Մի քանի անգամ երիտասարդը դիմել էր տարբեր հաստատություններ, որպեսզի կրկին պրոթեզավորվի, սակայն մերժվել էր: Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն Արտյոմին օգնել է՝ ֆինանսավորելով պրոթեզները բերել Սանկտ Պետերբուրգից: Բացի նրանից, օգնելու ցանկություն են հայտնել «Արտմեդ» կենտրոնի բժիշկ-վիրաբույժ Էդուարդ Չոբանյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Երիտասարդի պրոթեզները տեղադրվել են պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնում եւ շնորհիվ որակյալ պրոթեզների, Արտյոմն արդեն կարողանում է շարժել ձեռքերը եւ նոր ուսումնական տարվան լիարժեք պատրաստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել