Երեկ կեսօրին ականատես եղանք, որ Վազգեն Սարգսյան փողոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (մականունը՝ «Լիսկա») երթեւեկում էր իր «Տոյոտա» մակնիշի 047 ԼՍ 55 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով առանց ամրագոտին կապելու: Մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ եթե ամրագոտին կապում են ՀՀ նախագահն ու ինքը, ապա բոլոր պետական պաշտոնյաները պետք է վարվեն նույն կերպ: Հավանաբար Սյունիքի մարզպետին թվացել է, թե ինքը Սյունյաց լեռներում է: