Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՍՅԱՆՆ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 16,2011 00:00

Գյումրիում ծնված, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող դաշնակահար Տիգրան Համասյանը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երկու տարեկանից: Տիգրանին շուտով նկատում են շատ մասնագետներ, սակայն նրա համար վճռորոշ է լինում 2000թ. երեւանյան միջազգային ջազային փառատոնը, երբ նա ծանոթանում է հանրաճանաչ ջազ կատարողների եւ ֆրանսահայ ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանի հետ:
Տասնյակ հեղինակավոր մրցանակներ, փառատոներ եւ համերգներ. երեկ պատմել է Համասյանը ու ներկայացրել իր համերգների առաքելությունն ու օրակարգը: Ըստ aysor.am-ի, 24-ամյա երաժիշտը Հայաստանում կունենա բարեգործական համերգաշար, որի ողջ հասույթը կտրամադրվի «Փյունիկ» բարեգործական հ/կ-ին՝ Հայաստանի հաշմանդամների կարիքները հոգալու համար: «Համերգաշարը կազմակերպվում է իմ նոր՝ A fable ալբոմի լույսընծայման առթիվ, եւ քանի որ համերգները համընկան Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին, նաեւ նվիրվում են այդ հոբելյանին: Եվ որոշել եմ՝ Հայաստանում ինչքան նվագեմ, բարեգործական եմ նվագելու»,- ասել է Համասյանը: Ջազ երեկոները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին՝ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին Տիգրանը սոլո տրիոյով ելույթ կունենա Երեւանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, սեպտեմբերի 19-ին՝ Գյումրիում եւ 20-ին՝ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել