Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի վարկածը

Սեպտեմբեր 16,2011 00:00

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալության հանգամանքներին: Ըստ news.
am-ի, ոստիկանապետն ասել է, որ Տ. Առաքելյանը «սովորական» հանցագործություն է կատարել, որի համար պետք է պատասխան տա, եւ որը քաղաքական մոտիվ չունի: Օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած դեպքը, որից հետո ՀԱԿ-ի յոթ ակտիվիստներ, այդ թվում՝ Տ. Առաքելյանը, բերման են ենթարկվել, ոստիկանապետն այսպես է ներկայացրել. «Երբ ոստիկաններն ու մի քանի երիտասարդներ հավաքված են եղել, մոտեցել, խնդրել ա, որ մոտ թողնեն: Մարդ ա, խնդրել է, սա էլ ջահել տղա ա, թողել ա, ինչ վատ բան ա արել: Սա նշանակում է, թե պետք է խփեր քիթը կոտրե՞ր… Երբ որ 30-40 մարդ լցվել էին, խանգարում էին տանելուց, չէին թողել, ոստիկաններիս պատառոտել են, շորերն են ճղել, ճանկռել են: 7 հոգի են բերման ենթարկել, ցավոք սրտի, որովհետեւ այդ պահին 30-ին բերման ենթարկել հնարավոր չէր»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ստացվում է՝ ՀԱԿ-ի ակտիվիստներն են սադրանք կազմակերպել, ոստիկանապետը նյարդայնացած պատասխանել է՝ այո, պլանավորված սադրանք էր. «Իրենք մոտեցել են ոստիկաններին, այդ սադրանքը ստեղծել են, հետո իրենց համակիրները՝ 20 հոգին, հավաքված են եղել մի տեղ, լցվել են էդ տեսարանին մասնակցելու»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներից 6-ին ազատ են արձակել՝ երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է միայն Տ. Առաքելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել